Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել


19:42 , 23 հունվար, 2015

Վրաստանի վարչապետը ստորագրել է ՆԳ նախարար Ա. Ճիկաիձեի՝ աշխատանքից ազատման մասին դիմումը: Ինչպես հաղորդել են վրացական ԶԼՄ-ները՝ Ճիկաիձեն դիմումը ներկայացրել է վերջերս նրան ուղղված մի շարք քննադատությունների պատճառով, որոնք հիմնականում առնչվում են օրերս Վրաստանում տեղի ունեցած սպանության կամ ինքնասպանության դեպքի հետ:
Պարզվում է՝ դեռևս 2006թ.-ին ոստիկանական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում զոհված երիտասարդներից մեկի հայրը պայթել է իր որդու գերեզմանի վրա: Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ զոհվածը մուտք է գործել որդու գերեզմանի հատված: Ի դեպ, վերոնշյալ դեպքը Սաակաշվիլիի իշխանության օրոք տեղ գտած և մինչ օրս չբացահայտված ամենաաղմկահարույց գործերից մեկն է: