Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածների բուժումը կիրականացվի անվճար


17:42 , 23 հունվար, 2015

Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածների բուժումը կիրականացվի անվճարAroxj.am-ը գրում է․

Քաջարանում հեպատիտ C-ով վարակվածները խրոնիզացիայի դեպքում իրենք չեն վճարելու հիվանդության բուժման ծախսերը: Այս մասին հայտնել է ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը: Նրա խոսքով, գտնվել է, ոմն հովանավոր, որի անունը չի հրապարակվում, ով համաձայնել է վճարել բուժման ծախսերը:Ասոյանի խոսքով, վճարողին գտել է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյան իր հերթին տեղեկացրել է, որ հիվանդաների մեծ մասը ունի ապահովագրություն, չնայած դրան, նրանց համար, ովքեր ունեն ապահովագրություն բուժումը նույնպես անվճար է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ