Ոնց որ մի արիստոկրատ բերես, բեսեդկա նստեցնես ու ստիպես՝ բան բացատրի քուչի տղերքին


17:41 , 23 հունվար, 2015

Վարդան Պետրոսյանի դատն եմ նայում, վերջին խոսքն ա, որից հետո պետք ա որոշում ընդունվի... Վարդանի փաստաբանը ֆրանսուհի մի կին է, ես այդպիսի պրոֆեսիոնալ միայն կինոյում էի տեսել... Տեսքը, խոսքը, տրամաբանությունը... Ու նույն կադրի մեջ քյարթու վիճակը մեր փաստաբանների... Ոնց որ մի արիստոկրատ բերես, բեսեդկա նստեցնես ու ստիպես՝ բան բացատրի քուչի տղերքին, այ այդպիսի տեսարան ա... Արտհաուսային ֆիլմ լինի կարծես, որում հեղինակն աշխատել է համատեղել անհամատեղելին... Չեմ մեկնաբանելու Վարդանի մեղավոր-անմեղ լինելը, պարզապես կիսվում եմ դիտման ժամանակ ունեցած իմ տպավորություններով...