Ի՞նչ եք 18 տարեկաններին կրակի բերան ուղարկել ու ռեստորաններում ու կազինոներում քարշ գալիս


15:21 , 23 հունվար, 2015

Այսքան զոհի առկայությամբ կարող ե՞նք ասել, թե զինադադար է: Պատերազմ է, չէ՞: Իսկ եթե պատերազմ է, ապա ինչու՞ դրա մասին հայտարարություն չկա, զորահավաք չկա: Անգամ եթե դեռ պատերազմ չէ, այլ ընդամենը դրա նախերգանքն է, միևնույն է, ինչու՞ զորահավաք չկա: Վստահ ե՞ք, որ վերջին պահին կհասցնեք:
Ի՞նչ եք 18 տարեկաններին կրակի բերան ուղարկել ու այստեղ ռեստորաններում, կազինոներում, հասարակաց տներում ու էլ չգիտեմ որ ջհանդամում քարշ եք գալիս, կարծես թե ոչինչ տեղի չի ունենում:
ՊՆ-ն էլ մենակ խոսում է խորհրդավոր հուժկու հակահարվածների մասին, որ չենք տեսնում: Ինչ-որ բան չկարողանալը ու դա խոստովանելն ամոթ չէ: Դա կօգնի, որ լուծում փնտրենք: Իսկ ստերն ու կեղծիքը մի օր կարող են կոտրել մեզ:
Պաշտպանությունը միայն բանակի գործը չէ: Եթե այն չդառնա համազգային գործ, մենք կջախջախվենք: