Սպիտակ ձիով ասպետին սպասելիս... Կայանալ նո՞ր ամուսնանալ, թե՞ համատեղել կարիերան ու ընտանիքը


16:30 , 4 հոկտեմբեր, 2012

Ուշ ամուսնացող աղջիկներին բնութագրելիս հաճախ ենք ասում` «Սպասում է սպիտակ ձիով ասպետին» արտահայտությունը: Վերջին շրջանում շատ է խոսվում նաև այն մասին, որ եվրոպական արժեքների ազդեցությամբ հայ աղջիկները նույնպես ձգտում են ուշ ամուսնանալ: Պատճառները, թերևս, շատ անհատական ու տարբեր են: Այսօր Ազատ գոտում փորձելու ենք հասկանալ, թե ինչու է ուշանում սպիտակ ձիով ասպետն ու ինչպիսին պետք է լինի նա: