Գյումրվա ողբերգության շուրջ հայերի ու ռուսների վիճաբանության արդյունքում ռուս զինվոր է սպանվել


13:19 , 23 հունվար, 2015

Պերմյակովը «շարունակում» է սպանդը: Լրահոսից տեղեկանում եմ, որ Մինվոդի քաղաքում ռուսական ներքին զորքերի մի քանի զինվորների և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում սպանվել է մի ռուս զինվոր: Վիճաբանության առիթը եղել է Գյումրվա ողբերգությունը: Ի՞նչ ասեմ, ողբերգությունը մտավ ևս մի քանի օջախ, էլի մի քանի երիտասարդների ճակատագիր խեղվեց: Էմոցիոնալ մրրիկը, որ ծավալվեց Գյումրվա դեպքերի շուրջ, սահմաններ չի ճանաչում և ինչ-որ իմաստով կույր է, սակայն յուրաքանչյուրս ունեինք և ունենք ընտրություն դառնալ մրրիկի մաս՝ հզորացնելով այն կամ չտրվել նրան՝ նվազեցնելով նրա ազդեցության սահմանները: