12:33 , 23 հունվար, 2015Սահմանային իրավիճակը լարված է, ու այդ ամենն ուղեկցվում է նաև ինֆորմացիոն պայքարով: Հիմա խնդրանքս բոլոր անհատ մարդկանց և լրատվականներին:
1. Մի տարածեք այնպիսի ինֆորմացիա, որը դուք լսել եք ձեր մորքուրի տղուց կամ հարևանի կնգանից, դրանք ասեկոսեներ են, որոնք հետագայում դառնում են լուրջ քննարկումների առարկա, և հավաստի ինֆորմացիան խառնվում է ասեկոսեների հետ:
2. Վստահեք բացառապես պաշտոնական աղբյուրներին, որովհետև այս պահին միակ ճիշտ ինֆորմացիայի կրողը նրանք են:
3. .AZ-ով վերջացող կայքեր մի այցելեք և այնտեղի նյութերը մի տարածեք ներսում, սա ևս ապատեղեկատվություն է, քանի որ նրանք ամեն ինչ անելու են, որ այս իրավիճակում էլ ավելի խառնաշփոթ ստեղծեն մարդկանց մեջ:
Աստված պահապան էս ազգին։