Կասկածներ ունեմ, որ վերջին շրջանի հարձակումներն ադրբեջանական բանակի օրինական զինծառայողների ձեռքի գործը չէ


12:09 , 23 հունվար, 2015

Ես կասկածներ ունեմ, որ վերջին շրջանի դիվերսիոն ներթափանցման փորձերն ու մնացած հարձակումներն ադրբեջանական բանակի օրինական զինծառայողների ձեռքի գործը չէ: Սա իմ անձնական կարծիքն է... Կասկածներ ունեմ, որ ISIS-ի իսլամիստ վարձկալները Թուրքիայի «թեթև ձեռքով» ժամանակավոր տեղափոխվել են իրենց եղբայրական Ադրբեջան՝ օգնելու բարձրացնել օգոստոսին խայտառակ ձևով պատվազրկված Ալիևի բանակի հեղինակությունը սեփական ժողովրդի առաջ: Հնարավոր է նաև, որ Սիրիայում կռվող ազերի վարձկանները վերադառնալով իրենց հետ բերել են այլազգի իսլամիստների՝ Ալիևի նավթադոլարներ վաստակելու և կրկին Սիրիա կամ Իրաք վերադառնալու հույսով: Ես կարծում եմ՝ նրանց հույսը կմարեն մեր սիրելի զինվորները, և հուսով եմ, որ շուտով մեր ձեռքում կունենանք ապացույց նրանց դիակների տեսքով !!! Կրկնում եմ՝ սա իմ անձնական կարծիքն է՝ հիմնված վերջին օրերի սահմանային միջադեպերի անձնական վերլուծության վրա!!!