11:58 , 23 հունվար, 2015
Հիմա էլ նոր տենդենց ա նկատվում ֆեյսբուքահայաստանում:
Անուն են կպցնում, ձեռ են առնում բոլոր էն մարդկանց, ովքեր փորձում են կասկածներ հայտնել, որ Պերմյակով կոչեցյալը մենակ չի եղել և դրանից բխող, դրան բերող ցանկացած վարկած: Իբր թե ամեն ինչ միանշանակ ա, Պերմյակովը խոստովանել ա ու վերջ, դրան մատաղ ենք անում ու հանգստանում: Ոչ !!!
Նախ ասեմ, որ ես ինքս թքած ունեմ Պերմյակովի վրա, ինքը մասնակից ա եղել, թե համոզել, կորզել են իրենից էտ ցուցմունքը, դա ինձ հետաքրքրող ամենավերջին բանն է: Ինչքան էլ որ դաժան հնչի, բայց ես պատրաստ եմ հնարավորության դեպքում 140 մլն Պերմյակովի փոխել ողջ-առողջ Ավետիսյանների ընտանիքի հետ:
Ինձ հիմա առաջին հերթին մի բան հանգիստ չի տալիս, և օրինակը կբերեմ ինձ վրա, որ ոչ մեկ չվիրավորվի.
Հնարավո՞ր է արդյոք, որ 19 տարեկան լակոտը մտնի իմ տուն, մի քանի վայրկյանում սպանի իմ ամբողջ ընտանիքն այնպես, որ ոչ ես, ոչ էլ ինձ հետ տանը գտնվող մնացած չորս չափահասներից և ոչ մեկը չհասցնի անգամ աչքը թարթել: Հնարավո՞ր է արդյոք էն դեպքում, երբ տանը կա վեց ամսական երեխա, ում ամեն մի ճնգոցից ես զարթնում եմ... Իսկ ավտոմատի կրակահերթից շարունակում պառկած ու քնած մնալ, հնարավո՞ր է արդյոք: Ասում են՝ հնարավոր է, եթե ոճրագործը պրոֆեսիոնալ է: Էդքան պրոֆեսիոնալ ա հա՞ Պերմյակովը՝ ռուսական բանակի մի հատ քոսոտ սերժանտիկը, հա՞, ու է՞տ աստիճան անպաշտպան եմ ես իմ ամբողջ ընտանիքով հանդերձ: Մարդկանց էս հարցերն են հուզում: Մարդիկ ուզում են իմանան, թե ինչ աստիճան անպաշտպան է իրենց ընտանիքը: Չեք հասկանում: Անգամ ենթագիտակցության մակարդակում են դա ուզում իմանան: Ավետիսյանների ընտանիքի փոխարեն կարող էինք լինենք ցանկացածս: Հայտնի ֆեյսբուքահայ Զորիկ Գալստյանն ասում ա՝ կինոների տակ ենք մնացել: Տո ի՞նչ կինո: Ես տենց սցենարով կինո տեսած էլ չկամ, անգամ ամերիկյան էն ամենաանհավանական մարտաֆիլմերում չեմ տեսել, որ մի լակոտ՝ բութի հայացքով, 20 վայրկյանից էլ քիչ ժամանակում մի ամբողջ ընտանիք փրթի, ու էտ մասին հայտնի դառնա վեց-յոթ ժամ հետո, էն էլ պատահական: Ես ուզում եմ դա հասկանամ, ես ուզում եմ դա իմանամ, դա շատ կարևոր է ինձ համար: Ու չփորձեք ձեռ առնել ու բոլոր նման հարց տվողներին, վարկածներ քննարկողներին անվանել Շերլոկ Հոլմսեր կամ կինոների տակ մնացածներ: Մարդիկ նաև վախեցած են, հասկանու՞մ եք, թե՞ դժվար է դա հասկանալ... Մի՞թե դա բնական չի։