Մի 2 անգամ էլ դրա անմեղ դեմքը ցույց տան, հերոսի կոչում էլ կարող ա տանք


02:17 , 23 հունվար, 2015

Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ (Տեսանյութ)Ոմանք գրում են՝ նայում եմ էս ուլին, էս հավին, էս գառին, էս խեղճ հայվանին.... ու չեմ պատկերացնում, որ սա է սպանդի ու ոճրագործության հեղինակը։ Այ ժողովուրդ, դուք էս ի՜նչ խղճից թույլ դուրս եկաք։ Ախր շատ միանգամից, շատ արագ եք հալվում է։ Ես չեմ ասում, թե դուք սխալ եք, մարդիկ, գուցե և իրոք այս «Աստծու գառնուկը» որպես գործիք է ծառայել կամ գուցե իրոք գլխին սարքել են (գործը ես չեմ քննում, ես մասնագետ չեմ, վստահ չեմ կարող ասել), բայց, հարգելիներս, եթե անգամ հենց այս ուլիկի դեմքովն է սպանդի հեղինակը, ապա հավատացած ու համոզված եղեք, որ հարցաքննության ընթացքից ներկայացվող տեսանյութում մենք չէինք տեսնելու քննիչի վրա գոռացող, աջ ու ձախ չափալախող, մուննաթ էկող մի վայրենի Պերմյակով։

Հ.Գ. Մի 2 անգամ էլ դրա անմեղ դեմքը ցույց տան, հերոսի կոչում էլ կարող ա տանք։