Թատրոնի դերասաններն աղերսում են օգնել Արթուր Բաղդասարյանին


13:23 , 4 հոկտեմբեր, 2012

Սիրելի հայրենակիցներ,

Դիմում եմ Ձեզ մի մեծ խնդրանքով: Հատկապես դիմում եմ արվեստագետներին՝ թատրոնի աշխարհին: Ցանկանում եմ կազմակերպել բարեգործական ակցիա` օգնելու «Հայասի» գինու կոնյակի գործարանին: Խնդրում եմ օգնեք նրանց, քանի որ այդ գործարանը կանգնած է ֆինանսական ճգնաժամի եզրին: Հուսով եմ գոնե մենք` դերասաններս կկարողանանք փրկել այդ հրաշք գործարանը:

Ի դեպ շատ պատահական եմ իմացել, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող այս գործարանը ֆինանսական խնդիրներ ունի: Օրեր առաջ, երբ մեր թատերական խումբը դիմեց այս ընկերությանը, որպեսզի նրանք հովանավորի մեր մեկնումը թատերական փառատոնի, (պահանջվում էր ընդամենը 20.000 ՀՀ դրամ) գործարանի տնօրենը պատասխանեց. «Փող չունենք անգամ մթերում անելու»: Կարծում եմ մենք պետք է փրկենք Արթուր Բաղդասարյանի սնած ու պահած օբյեկտը: