Իրենց չքաղաքականացման կոչերով այս մարդիկ կարծես հանրությանը մեսիջ են հղում, թե՝ քաղաքականացրեք


22:35 , 22 հունվար, 2015

Ուշադրություն դարձրել ե՞ք. Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունը, դրան հաջորդած իրադարձությունները քաղաքականացնում են բացառապես ռուսաստանյան իշխանությունները՝ Լավրով, Վոլնիկին և այլն, ռուսական որոշակի շրջանակներ, հատկապես քարոզչական կորպուսը, հայ իշխանավորները, ՀՀԿ-ականները, ՀՀԿ-ական մանկլավիկները, որոնք ամեն անգամ շեշտում են՝ մի քաղաքականացրեք, այն դեպքում, երբ հանրության շրջանում, ընդհանուր առմամբ, այդ դեպքերի քաղաքականացման նշույլներ անգամ չկան...

Իրենց չքաղաքականացման կոչերով այս մարդիկ ու շրջանակները կարծես հանրությանը մղում են, մեսիջ են հղում, թե՝ քաղաքականացրեք...