21:08 , 22 հունվար, 2015
Tert.am-ը գրում է․
«Միսս Տիեզերք 2015» գեղեցկության մրցույթի ամենատպավորիչ ելույթներից մեկը տեղի է ունեցել անցյալ գիշեր, երբ 63-րդ ամենամյա մրցույթի մասնակիցները ներկայացրել են ազգային տարազները:
Ինչպես գրում է Daily Mail-ը` Ազգային տարազի ցուցադրության փուլն անցկացվել է Ֆլորիդայի միջազգային համալսարանում, որը Մայամիում է գտնվում: Գեղեցկուհիները ներկայացել են ամենատարբեր զգեստներով` մարմնավորելով Բուքինգհեմյան պալատի պատվո պահակից մինչև Վենեսուելայի ազգային ծառը:
Մասնակցուհիներից մեկը` Միսս Կորեան, ներկայացել է աշխարհի երկրների դրոշները պատկերող զգեստով: Նրանցից յուրաքանչյուրն իսկապես հիացրել է զգեստի յուրահատկությամբ ու գեղեցկությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացել է մրցույթի լողազգեստների փուլը:
Միսս Կանադա

Միսս Բրիտանիա

Միսս Շրի Լանկա

Միսս ԱՄՆ

Միսս Իռլանդիա

Միսս Վենեսուելա

Միսս Դոմինիկյան Հանրապետություն

Միսս Պորտուգալիա

Միսս Լիբանան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ