Ինչո՞վ կտրեց լարերը, երբ նրա մոտ հայտնաբերվել է ընդամենը լապտեր, հեռախոս և 6000 դրամ


17:55 , 22 հունվար, 2015

Suzanne SimonyanՍահմանին Երվանդաշատ գյուղ կա։ Երբեք չի եղել, որ գնամ այդ գյուղը՝ առանց հատուկ անցագիր և անձնագիր ունենալու, քանի որ գյուղից արդեն քանի կիլոմետր այս կողմ պահակակետ կա, որը հսկում են սահմանապահները։ Բա, լավ, դա ինչպես՞ հասավ սահման ու լարեր կտրեց, և որևէ մեկը դրան չկանգնեցրեց։ Բացի դրանից, ինչո՞վ կտրեց լարերը, երբ նրա մոտ հայտնաբերվել է ընդամենը լապտեր, հեռախոս և 6000 դրամ։ Ո՞վ բացեց ճանապարհը նրա առջև, և ո՞վ էր սպասում նրան այնտեղ։ Թուրքիա գնալու համար գոնե գումար հարկավոր չէ՞ր։ Ո՞վ էր նրան ֆինանսավորելու այնտեղ։ Երբ այս հարցերի պատասխանը լինի, նոր կարող եմ մտածել, որ նրան չեն օգտագործել։