Ալիևին Բեռլինում ասուլիսի ժամանակ խայտառակել են


16:32 , 22 հունվար, 2015

Բա դրան միջազգային պատիժ չի՞ հասնում։
Ես չեմ հասկանում՝ Ալիևը լկտի է, ցինիկ, թե անմեղսունակ. այսօր հայկական հեռուստաալիքները հայտնեցին, որ նրան Բեռլինում խայտառակել են ասուլիսի ժամանակ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, լրագրողներին ձերբակալելու, բանտերում պահելու համար, բայց նա սառնասրտորեն շարունակել է ժպտալ՝ իրեն հատուկ քինախնդիր ժպիտով: Եվ դա այն դեպքում, երբ իրավապաշտպաններն այնտեղ են եղել «Ազատեք քաղբանտարկյալներին» կոչերով: Նրա երկերեսանի պահվածքի պայմաններում անիմաստ է նաև այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կրկին բանակցությունների են հրավիրում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ: Ի վերջո քանի՞ տարի կարելի է բանակցել, որի ընթացքում Ալիևը շարունակում է ժպտալ, ու հետո հայ-ադրբեջանական շփման գծում կրկին հարձակումներ են լինում, կրկին զոհեր: Բա դրան միջազգային պատիժ չի՞ հասնում։