Գիտե՞ք, իսկ ես դժգոհ չեմ, որ պետական մակարդակով սուգ չհայտարարվեց


00:22 , 22 հունվար, 2015

Այդ ձևական, փքված դեմքերով, ճոռոմ-ճոռոմ ելույթներով, դատարկ աչքերով դեմքերը տենալուց Աստված պահեց մեզ բոլորիս:
Մենք էինք ու մեր վիշտը:

Ու երեկ Ազատության հրապարակում ցրտից դողացող եկեղեցիական խմբի աղջիկների երգած շարականները հազար անգամ հոգեհարազատ էին ինձ, քան պետական սուգի հազար անգամ քշած կասետները:

Ու այսքան ժամանակ ինչ մոմերը վառվում էին, մի հատ քամի էլ չփչեց: Եվ ճիշտն էլ երևի դա էր: Անկեղծ: Շիտակ: Մաքուր: