Ինչու չի նկարահանվել Մալախովի հաղորդումը՝ ըստ Էրիկ Անթառանյանի


22:51 , 21 հունվար, 2015

Ինչու չի նկարահանվել Մալախովի հաղորդումը՝ ըստ Էրիկ Անթառանյանի168.am-ը գրում է․

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը լսելուց հետո չեղյալ է համարվել Անդրեյ Մալախովի՝ Ավետիսյանների մասին պատմող հաղորդման նկարահանումը: Այս լուրը շատ արագ տարածվեց համացանցում և դարձավ տարատեսակ քննարկումների և ենթադրությունների առարկա: 168.am-ը Անդրեյ Մալախովի չնկարահանված հաղորդման պատճառները պարզելու վերաբերյալ զրուցեց Ա. Մալախովին Գյումրիում ուղեկցող և նկարահանումներին աջակցող Հանրային հեռուստատեսության հաղորդավար և պրոդյուսեր Էրիկ Անթառանյանի հետ:

- Էրիկ, ճի՞շտ է արդյոք, որ հաղորդումը չի լինելու: Եվ եթե այո, ինչպե՞ս է այդ փաստը բացատրվում:

– Մահվան բոթը լսելուց հետո խմբագրական կոլեկտիվով հավանաբար հասկացել են, որ հաղորդումը, որն ամբողջովին կառուցված էր այնպես, որ վերջում առկայծող լույսը պիտի շարունակվի վառվել, այսինքն՝ Սերյոժան պիտի ապրի… Եվ բնականաբար մահվան բոթից հետո ամեն ինչ արդեն անիմաստ էր: Որպես կոլեգա լիովին հասկանում եմ: Հավանաբար, մենք կտեսնենք մեկ այլ ծավալուն հաղորդում՝ մեկ այլ ֆորմատով: Տեղեկություն ունենալուն պես, կհաղորդեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ