ԱՄՆ-ում 5-ամյա երեխան գնդակահարել է նորածնին


22:45 , 21 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները,  Ամերիկյան Միսուրի նահանգի հնգամյա բնակիչը հրացանից կրակել է իր ինն ամսական եղբոր վրա։ Ստացած վերքերից նորածինը մահացել է:

Նշվում է, որ երեխաների մայրը զանգահարել է փրկարար ծառայություն, հայտարարելով, որ իր որդին կրակել է փեյնթբոլի հրացանից, բայց պարզվել է, որ երեխայի ձեռքում 22 կալիբրի հրացան է եղել: Զենքը պատկանել է ընտանիքի բարեկամներից մեկին: