«Կռիվը տղու համար է… ».Զոհված զինծառայող Ս. Փիլոսյանի հարազատները հիշում են, թե ինչպես էր վերաբերվում նա զինծառայությանը


22:20 , 21 հունվար, 2015

zinvorGalaTV.am-ը գրում է․

Ինչպես արդեն հրապարակել էր ԳԱԼԱ-ն, ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող՝ 1995 թվականին ծնված Սուրեն Փիլոսյանը:

Մահացած զինծառայողը Լոռու մարզի Սարահարթ համայնքից էր: Սուրեն Փիլոսյանի հարազատներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք ստացել են տեղեկություն, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 1- 2-ն ընկած ժամանակահատվածում: Զինվորի դին գյուղ դեռեւս չեն տեղափոխել: 20-ամյա զինվորի հորեղբոր կինը մեզ հետ զրույցում նշեց, որ Փիլոսյաններն ապրում էին սոցիալապես վատ պայմաններում: Զինվորի հայրը մշտական աշխատանք չունի: Տան միակ եկամուտը եղել է գյուղատնտեսական աշխատանքներից ստացած եկամուտը: Մահացած զինվորը տան միակ տղան էր: «Իրանից փոքր քույր ունի, ով Գյումրու Պետական մանկավարժակական ինստիտուտում է սովորում: Սովորական ապրող ընտանիք են»,-հայտնեցին մեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ