21:42 , 21 հունվար, 2015
Araratnews.am-ը գրում է․
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից 14 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիրոֆլե քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչվի պոլսահայ գրող, թարգմանիչ, հրապարակախոս Զապել Եսայանի անունով: Այս մասին հաղորդում է թուրքական Demokrat Haber-ը՝ հղում կատարելով ֆրանսիական Nouvelles d’Arménie պարբերականին:
Նշենք, որ 1920-29թթ.-ին Եսայանն ապրել է մոտավորապես այդ տեղանքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ փողոցի անվանակոչման պաշտոնական արարողությունը կայանալու է հունվարի 24-ին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ