Պատմության ցանկացած խեղաթյուրում, այն էլ հստակ քաղաքական նպատակներով, առաջացնում է զզվանք


22:15 , 21 հունվար, 2015

Պատմության ցանկացած խեղաթյուրում, այն էլ հստակ քաղաքական նպատակներով, առաջացնում է զզվանք: Փաստորեն Ուկրաինայի վարչապես Արսենիյ Յացենյուկի «փայլուն» մտքերն առ այն, որ ԽՍՀՄ 41թ. հարձակվել է Գերմանիայի և Ուկրաինայի վրա, չեն բավարարում որոշ քաղաքական գործիչների: Այժմ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ Աուշվիցի (Օսվենցիմի) ճամբարն ազատագրել են ուկրաինացիները: Իբր այսպիսով փորձում են հարված հասցնել ռուսներին: Ախր բոլորը ծիծաղում են էս հիմարությունների վրա: Օսվենցիմն ազատագրել է խորհրդային բանակը, որտեղ հազար ու մի ազգություններ կային: Փաստորեն մեր հարևան ադրբեջանցիների` պատմության կեղծարարությունների մասշտաբները լուրջ անհանգստացնում են արդեն արևմտյան երկրների որոշ քաղաքական գործիչների: