«Իրավիճակը սահմանագոտում լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ». Արծրուն Հովհաննիսյան


21:11 , 21 հունվար, 2015

«Իրավիճակը սահմանագոտում լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ». Արծրուն ՀովհաննիսյանPanorama.am-ը գրում է․

Բերդի տարածաշրջանի սահմանագոտում ադրբեջանական դիպուկահարի գնդակից այսօր՝ հունվարի 21-ին, պայմանագրային զինծառայող է զոհվել: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Panorama.am-ի հարցին, թե արդյոք սահմանում իրավիճակը լարված է, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց.«Լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ»: 

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեպքի շուրջ մանրամասների մասին ՊՆ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ