Շտապ. Տավուշի մարզում թշնամու կրակից պայմանագրային զինվոր է զոհվել


19:32 , 21 հունվար, 2015

Հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը վերջին օրերին շարունակում է լարված  մնալ։ ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից զատ թշնամին կրակում է նաև սահմանամերձ հայկական գյուղերի վրա։ 

Ինչպես հենց նոր տեղեկացանք Տավուշի մարզից՝ ցավոք, թշնամու արձակած գնդակից զոհվել է կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը (1980թ, Բերդի ԶԿ)։