18:12 , 21 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Ամերիկուհի Լի Վոչտստետերը ամուսնու մահից հետո ապրել է զբոսանավերի վրա ընդհանուր առմամբ 7 տարի՝ հայտնում է The Daily Mirror-ը:
86-ամյա Կինը վաճառել է Ֆլորիդայի իր տունն ու փոխել բնակության վայրը, քանի որ 1997թ. մահվանից առաջ իրեն այդպես է հորդորել ամուսինը: Նա կտակել է կնոջը. «Երբեք մի դադարեցրու շրջագայությունդ»: Կինը ամեն տարի մոտ 160 հազար դոլար է ծախսում այդ նպատակով:
Կինը ճամփորդության ընթացքում կատարել է 15 շուրջերկրյա ու 100 զբոսանավային շրջագայություն:
Նա ասել է, որ կարոտում է իր ընտանիքին, սակայն նրանց հետ պարբերաբար շփվում է համացանցով: