Ինչպես Ֆրանսիայի սուպերմարկետի աշխատակիցը փրկեց գնորդների կյանքը ահաբեկչական հարձակման ժամանակ


18:00 , 21 հունվար, 2015

Selfless: When gunman Amedy Coulibaly entered the shop, Lassana Bathily turned off the freezer and hid shoppers inside before sneaking out and helping police free the hostages

Ֆրանսիայի «Hyper Cacher» սուպերմարկետում, որտեղ հունվարի 9-ին տեղի էր ունեցել 4 մարդու կյանք խլած տխրահռչակ ահաբեկչությունը, աշխատում էր մի մահմեդական։ Ահաբեկչության ընթացքում նա մի քանի մարդու կյանք փրկեց։ Իր անձնուրաց պահվածքի համար այս շաբաթ նրան Ֆրանսիայի քաղաքացիություն է շնորհվել։ Այդ աշխատակիցը 24-ամյա Լասանա Բաթիլին է, ով գովեստի է արժանացել իր հերոսական վարքի ու խիզախության համար։ Քաղաքացիության հանձնման արարողությանը ներկա էր վարչապետ Մանուել Վոլսին, ինչպես նաև ներքին գործերի նախարար Բեռնարդ Կազանովը, ով իր ելույթում նշել է.

Hero: Shop clerk Lassana Bathily who guided six shoppers to safety during the attack on the Paris Kosher grocery where he was working, has been granted French citizenship

Բաթիլիի հումանիստական գործողությունները դարձել են խաղաղ ու հանդուրժողական իսլամի խորհրդանիշը։ 

Proud moment: French Prime Minister Manuel Valls, left, and French Interior Minister Bernard Cazeneuve, center, award citizenship to Lassana Bathily during a ceremony  in Paris

Բաթիլին ծնվել է Մանիլայում, սակայն մեծացել ու դպրոց հաճախել Փարիզում։ Նա համեստորեն ասաց, որ ինքն իրեն հերոս չի համարում, այլ պարզապես հավատարիմ է մնում իր սկզբունքներին։ Քաղաքացիությունը ստանալիս նա արցունքն աչքերին ասել է.

Այս երեկո ես շատ հպարտ եմ ու ազդված։ Ինձ համար բոլոր մարդիկ հավասար են, ու մաշկի գույնը որևէ նշանակություն չունի։

Their saviour:  This image, taken by one of the hostages themselves, shows the scene inside a freezer to where shoppers, including several children, had been guided by Mr Bathily

Երբ զինված ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին հարձակվեց «Hyper Cacher» սուպերմարկետի վրա, Բաթիլին գտնվում էր սուպերմարկետի ստորգետնյա պահեստում։ Նա սարսափահար գնորդներին տարավ դեպի սուպերմարկետի սառնարանը։ Նրա փոխարեն ուրիշ մեկը գուցե այդ պահին խուճապի մատնվեր ու ցայտնոտի մեջ ընկներ, սակայն նա արագորեն խելամիտ որոշում կայացրեց, ինչը թույլ տվեց խուսափել ավելի շատ զոհերից։

Departure: The hostages escape the supermarket after police storm the building during the attack

Նա մանրակրկիտ պլան  չուներ, սակայն տեղում գլխի ընկավ, որ պետք է անջատել լույսերն ու սառնարանը, որպեսզի մարդիկ կարողանան որքան պետք է մնալ այնտեղ։ Երբ մարդիկ մտան սառնարան, նա փակեց սառնարանի դուռը և հորդորեց ներսի մարդկանց հանգստություն պահպանել։ Օգտագործելով մթերքների տեղափոխման համար նախատեսված վերելակը՝ նա կարողացավ խույս տալ այնտեղից ու ոստիկաններին հաղորդել, թե ինչ էր կատարվում ներսում, և որտեղ էին թաքնված պատանդները։ Բաթիլին պատմել է, որ ահաբեկչությունից հետո, երբ կրքերը մի փոքր մարեցին, խանութի բազում հաճախորդներ եկել են իր հետ անձամբ տեսնվելու ու իրենց երախտագիտությունը հայտնելու։ Բաթիլին Ֆրանսիայում է բնակվում 2006 թ.-ից։ Անցյալ տարի նա Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու դիմում էր  ներկայացրել։ Մեկ տարի անց նրա դիմումը բավարարվեց այս հանդիսավոր արարողության ընթացքում։