Գյումրիում կինը չի դիմացել որդու կորստին և ինքնասպան է եղել


16:24 , 21 հունվար, 2015

Գյումրիում կինը չի դիմացել որդու կորստին և ինքնասպան է եղելTsayg.am-ը գրում է.

Հունվարի 19-ի առավոտյան, Գյումրիում Սահմանապահների փողոցի բնակչուհի Անժիկ Պետրոսյանին հայտնաբերել են տան բակում՝ կախված վիճակում: 82-ամյա կինը կախված է եղել սեփական տան բակում՝ տանիք բարձրացող երկաթյա սանդուղքից: 

ՇՄ քննչական բաժնի ավագ քննիչ Արտյոմ Փիլոյանի տեղեկացմամաբ, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի տեղեկատվության համաձայն, տարեց կինը 2005թ-ին կորցրել է որդուն: 

Անժիկ Պետրոսյանի գրպանում հայտնաբերվել է գրություն, որի համաձայն ինքը որդու կորստին չդիմանակով, սեփական կամքով վերջ է դրել կյանքին: