Երգիչ Մհերը` սպասվող մենահամերգի և դուետների մասին


16:30 , 21 հունվար, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Երգիչ Մհերը` սպասվող մենահամերգի և դուետների մասին

2015 թվականին երգիչ Մհերը կներկայանա հարուստ երգացանկով: ԻնչպեսLife.panorama.am-ին հայտնեց վերջինս՝ հանդիսատեսին սպասվում են նոր երգեր, զուգերգեր ու տեսահոլովակներ: Սակայն նրա համար այժմ ամենակարևորը հերթական մենահամերգն է: «Արդեն 5 տարի է, մենահամերգ չեմ ունեցել: Շատ եմ կարոտել իմ հանդիսատեսին, ընդհանրապես՝ այդ վիճակը: Գիտեմ, որ իմ հանդիսատեսն էլ ինձ է կարոտել: Հաճախ են հարցնում՝ ե՞րբ է լինելու մենահամերգը: Իմ պրոդյուսերի հետ պատրաստվում ենք քննարկել: Տեսնենք, երբ կստացվի»,-մեջբերեց երգիչը:

Ինչ վերաբերում է դուետներին, ապա նա փակագծերը բացել չցանկացավ, թեև խոստացավ հրապարակման դեպքում առաջինը հայտնել մեզ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ