Ստորագրվեց համաձայնագիր. Գյումրու սպանդի գործը քննող շտաբում կընդգրկվի 10 անձ` ՀՀ-ից և ՌԴ-ից


15:18 , 21 հունվար, 2015

Ստորագրվեց համաձայնագիր. Գյումրու սպանդի գործը քննող շտաբում կընդգրկվի 10 անձ` ՀՀ-ից և ՌԴ-իցYerkir.am-ը գրում է․

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:  Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը եւ պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:  Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ