Երկրի ղեկավարներն այդպես էլ Գյումրի չգնացին (ֆոտո)․ armlur.am


15:00 , 21 հունվար, 2015

Երկրի ղեկավարներն այդպես էլ Գյումրի չգնացին (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Այս պահին Գյումրիի «Շիրակ» գերեզմանատանը հազարավոր մարդիկ մասնակցում են Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը: Armlur.am-ի թղթակիցը հանրապետության երկրորդ քաղաքից հայտնում է, որ ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ էլ ԱԺ նախագահը ներկա չեն արարողությանը: Քաղաքի գերեզմանատանը հազարավոր մարդիկ են հավաքվել և խորը ցավով դեպի երկնային արքայություն են ճանապարհում վեցամսյա փոքրիկին: Հուղարկավորությանը ներկա են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուրադ Շարմազանովը, ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Ռուզան Մուրադյանը, Կարինե Պողոսյանը, Արտակ Դավթյանը,  Գագիկ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Մինասյանը,  Նաիրա Կարապետյանը, Արման Սահակյանը 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ