Ավտոմեքենաների ԱՊՊԱ ծառայությունում քաղաքացու հետ անկեղծությունն ամենևին առաջնային դիրքերում չէ


14:08 , 21 հունվար, 2015

Ավտոմեքենաների ԱՊՊԱ-ն, թվում է, վատ նախաձեռնություն չէր, սակայն այստեղ էլ, ինչպես շատ ոլորտներում, քաղաքացու հետ անկեղծությունն ամենևին առաջնային դիրքերում չէ: Իբրև թե այդ ընկերությունները վարորդին ազատում են ֆինանսական բեռից պատահարի դեպքում, սակայն, իրականում, դրանք էլ հայկական բանկերի նման տոկոսով փող տվողներ են: Ներողություն, բայց այդպես է: Երբ A վարորդի կողմից կատարված խախտման դեպքում առաջացած վթարի գումարը փոխանցում են B վարորդին, ապա հետագայում A վարորդի ԱՊՊԱ-ի գումարը սկսում են գանձել ավելի շատ, քան մինչ այդ էր՝ յուրօրինակ պատիժ կիրառելով նրա նկատմամբ:

A վարորդը վճարում է ԱՊՊԱ պայմանագրի համար հավելյալ գումար այնքան, քանի չի լրացել ապահովագրական ընկերության կողմից վթարի հետևանքով փոխհատուցած գումաը: Այդ դեպքում հարց է առաջանում՝ մենք ինչի՞ դիմաց էինք վճարում կամ ինչու՞: Փաստորեն, մեր վճարած գումարը ոչնչի չի ծառայում, եթե վթարի ծախսերը փակելուց հետո ընկերությունները սկսում են հավելյալ գումար գանձել վարորդներից: Ըստ այդմ՝ ԱՊՊԱ պայմանագիրը վարորդների վրա ավելորդ ֆինանսական բեռ է, ոչ ավելին, կարելի է ասել՝ ԱՊՊԱ կտրոն գնելու փող, իսկ վթարի ծախսերը հոգում են վարորդները՝ ուղղակի քիչ-քիչ փակելով: