Նախագահը հրամանագիր է ստորագրել


12:20 , 21 հունվար, 2015

Նախագահը հրամանագիր է ստորագրելSlaq.am-ը գրում է․

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմինե Խառատյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` վեց տարի ժամկետով:
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունել «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը: