Տիգրան Քեոսայան. Պերմյակովի հետ պետք է դատել նաեւ նրան բանակ թողած բժիշկներին


11:47 , 21 հունվար, 2015

Դերասան, ռեժիսոր  Տիգրան Քեոսայանը հայտարարել է, որ Գյումրիում զանգվածային սպանության մեղքը ոչ միայն Վալերի Պերմյակովինն է, այլեւ  նրան ռուսական բանակի շարքեր թողած բժիշկներինը:

«Հայաստանում դատելու մասին որոշումը ճիշտ է: Չի կարելի օգնել Ռուսաստանի եւ Հայաստանի բազմադարյա բարեկամության թշնամիներին: Ափսոս, որ ավելի վաղ չէին հնչեցրել: Ես նաեւ նրա հետ կդատեի բժշկական հանձնաժողովի բժիշկներին, որոնք մարդասպանին թույլ են տվել բանակում ծառայել», —Twitter-ում գրել է Քեոսայանը: