«Գորիս» ԲԿ-ի տնօրեն Սլավիկ Ամիրյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն:Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը: «Առողջական վիճակից ելնելով անձամբ խնդրել է ու ազատվել է աշխատանքից: Սլավիկ Ամիրյանին անձամբ մարզպետի կողմից շնորհակալագիր է հանձնվել լավ աշխատանքի, ծառայության համար»,- նշեց մարզպետի խորհրդականը: Սլավիկ Ամիրյանի ազատման հրամանը եղել է դեկտեմբերի 30-ին:
Նշենք, որ «Չորրորդ իշխանության» թերթը գրել է, որ, իրենց տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, շարունակում է կադրային ջարդը: Նա աշխատանքից ազատել է անգամ իր ազգականուհուն՝ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Մարինե Բաղդագուլյանին: Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նաև Գորիսի ԲԿ տնօրեն Սլավիկ Ամիրյանը:
