Ժոզե Մոուրինիոն` իր և Սերխիո Ռամոսի հարաբերությունների մասին


18:51 , 3 հոկտեմբեր, 2012

Մոուրինիոն հետաքրքիր համեմատություն է արել
Ռեալի մարզիչ պորտուգալացի Մոուրինիոն հերքել է Ռամոսի հետ ունեցած կոնֆլիկտի մասին տեղեկությունները։
«Կնոջս հետ հարաբերություններս ավելի լավ են, քան Ռամոսի հետ։ Եթե ինչ-որ մեկը հարցեր ունի, թող դիմի իրեն։ Ես Ռամոսի հետ այնքանով խնդիրներ չունեմ, որքանով՝ ինքս ինձ հետ և նրան վերաբերվում եմ այնպես, ինչպես մյուս խաղացողներին։ Ռամոսն անկասկած մեծ վարպետ է»,- նշել է Մոուրինիոն: