Բրիտանացի ուսանողը հայտնվել է «դեժավյուի թակարդում»


00:27 , 21 հունվար, 2015

kumar_main_2168709b1in.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում 23-ամյա ուսանողը դարձել է դեժավյուի ամենատարօրինակ զոհը, որ գրանցվել է բժշկության պատմության ընթացքում: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը:

Առաջին անգամ ուսանողը դեժավյուի զգացողություն է ունեցել ութ տարի առաջ: Սկզբում այդ վիճակը մի քանի րոպե է տևել, իսկ հիմա անընդհատ է դարձել: Երիտասարդը դադարել է հեռուստացույց դիտել, թերթեր կարդալ, քանի որ վստահ է, որ նախկինում էլ դա արել է: Բժիշկներին նա ասում է, որ ամեն վայրկյան վերապրում է իր անցյալը: Ուսանողին մի շարք հետազոտությունների են ենթարկել, բայց այդպես էլ չեն պարզել թե ինչ խանգարում ունի նա:

Գիտնականները կարծում են, որ ուսանողը մշտական դեժավյու է ապրում ուսանողական առաջին տարիներին ենթարկված սթրեսի հետևանքով: