Երկրի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու Վեներա մոլորակը


00:21 , 21 հունվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, մարտի 20-ին Երկիր մոլորակի բնակիչները, արեգակի խավարման ժամանակ,  հնարավորություն կունենան տեսնել Վեներա մոլորակը:

Ըստ աղբյուրի` գիշերահավասարի օրը, երբ լուսինը կհատի Արեգակի սկավառակը, երկնակամարում կերևա Վեներա մոլորակը: Նշվում է, որ գիտնականանները կանխատեսումներ են արել, ըստ որի, Վեներա մոլորակը կկարողանան տեսնել Երկրի հյուսիսային լայնության երկրների բնակիչները, իսկ առավել պարզ այն տեսանելի կլինի Իսլանդիայում: