Եմենի նախագահի վրա հարձակում է կատարվել


23:55 , 20 հունվար, 2015

39399291in.am-ը գրում է․

Եմենի նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադին ապստամբների կողմից հարձակման է ենթարկվել: Վերջիններս ցանկանում են բռնի մեթոդներով իշխանությունը փոխել, գրում է TASS-ը:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել երկրի տեղեկատվության նախարար Նադիա աս-Սակաֆը:

«Հոուսիթների ոստիկանությունը հարձակվել է նախագահի վրա պետական հեղաշրջում իրականացնելու համար»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հոսուիթները (շիա գրոհայիններ, «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցներ) երեքշաբթի գրոհով վերցրել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող նախագահական նստավայրը: