23:06 , 20 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ժամանակ վնասվածք ստացած 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ:
Այդ մասին հաղրոդել է ռուսական ԱԳՆ-ն:
«Հստակ դիրքորոշում է հաղորդվել, որ ողբերգության համատեղ հետաքննության ընթացքում և հետագա դատական քննության շնորհիվ մեղավորը կկրի արժանի պատիժը»- նշել է ՌԴ ԱԳՆ-ն: