88-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի երկրորդ քաղաքն այսպիսի վշտով չէր լցվել: Խոշոր աղետից հետո նրանք փորձում էին ոտքի կանգնել՝ չմոռանալով ցավը` նոր կյանք սկսել, բայց Ավետիսյանների ընտանիքի սպանությունը հողին հավասարեցրեց ամեն ինչ: Մի ընտանիքի վիշտը դարձավ բոլորինս: Այս օրերին միակ ուժ տվողը, միակ հույսն ու ապավենը վեց ամսական փոքրիկն էր` Սերյոժան: Նա մահացավ, մարեց Ավետիսյանների տան միակ ճրագը: Գյումրեցիներն ուժեղ են: Նրանք այս ցավն էլ կհաղթահարեն, բայց ոճրագործությունը մենք երբեք չենք մոռանա: