22:16 , 20 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Էկվադորցի գիտնականները հայտնաբերել են անձրևային գորտերի նոր տեսակ, որոնք ստացել են Pristimantis paquishae անվանումը, հաղորդում է TASS-ը:
Բացահայտումը տեղի է ունեցել Պերուին սահմանակից Սամորա Չինչիպե գավառում, որտեղ գիտնականներն ուսումնասիրելիս են եղել ֆաունան:
Նոր դասի յուրահատկություններից մեկը բազմացման համակարգն է: Նրանց անհրաժեշտ է միայն մի փոքր խոնավություն ձկնկիթները պահպանելու համար: