Այսօր լրանում է Կրկժանի ազատագրման 23-րդ տարեդարձը


21:42 , 20 հունվար, 2015

Այսօր՝ հունվարի 20-ին, լրանում է Ստեփանակերտի արվարձաններից՝ Կրկժանի ազատագրման 23-րդ տարեդարձը:
Ինչպես ասաց Կրկժան թաղամասի բնակիչ Հայկ Բաբայանը, ով ևս մասնակցել է թաղամասի ազատագրման մարտերին, ամիսներ շարունակ այդ թաղամասի բարձունքներից ազերիները կրակի տակ էին պահում Ստեփանակերտը: «Ցավոք սրտի, մենք շատ զոհեր ունեցանք, և Կրկժանում տեղակայված ադրբեջանական որջը բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանք է խլել, ու այն չեզոքացնելու խնդիրն առարկայական էր այն օրերին»,-ասաց Կրկժանի բնակիչը` հավելելով, որ խոնարհվում է բոլոր այն տղաների առաջ, ովքեր իրենց կյանքն են տվել թաղամասի ազատագրման մարտերին։
Նշենք, որ 1991թ. Կրկժանն ադրբեջանական կողմից վերածվել էր կրակակետի, որտեղից պարբերաբար գնդակոծվում էր Ստեփանակերտը: Կրկժանի կրակակետերի ճնշման գործողությունը սկսվել է 1991թ. դեկտեմբերի 26-ին: Արվարձանն ազատագրվել է 1992թ. հունվարի 20-ին: Ռազմական մասնագետները տվյալ գործողությունը համարում են ԼՂՀ Պաշտպանության բանակի ամենամեծ հաջողություններից մեկը: