Ֆրանսիայում 5 ռուս է ձերբակալվել ահաբեկչություն պատրաստելու կասկածանքով. ԶԼՄ-ներ


21:19 , 20 հունվար, 2015

10417845271in.am-ը գրում է․

Ֆրանսիական Էրո դեպարտամենտում 5 ռուսաստանցիներ են ձերբակալվել ահաբեկչական ակտ պատրաստելու կասկածանքով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի դատախազ Իվոն Կալվեին:

ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ ձերբակալվածները Հյուսիսային Կովկասից են: Ալիքը նշում է, որ ձերբակալվածները 24-37 տարեկան են: