Քննությունն ու դատը կանցկացվեն Հայաստանում. Մարկին


19:45 , 20 հունվար, 2015

Քննությունն ու դատը կանցկացվեն Հայաստանում. ՄարկինLife.panorama.am-ը գրում է․

Գյումրիի սպանդի քննությունը ու դատավարությունը պետք է անցկացվեն Հայաստանի տարածքում, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Խոսելով երկու երկրների քննչական կոմիտեների ղեկավարների Երևանում անցկացված բանակցությունների արդյունքների մասին՝ Մարկինը ևս հայտնել է, որ Հայաստանում և Ռուսաստանում հարուցված քրեական գործերի համակողմանի քննությունն ապահովելու նպատակով,համաձայնություն է ձեռք բերվել համատեղ գործունեության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ