18:56 , 20 հունվար, 2015
Armsport.am-ը գրում է․
«Tata Steel» շախմատային սուպերմրցաշարի 9-րդ տուրում պարտիաներից ամենաարագն ավարտվեց Լեւոն Արոնյան – Բաադուր Ջոբավա հանդիպումը:
Հայ գրոսմայստերը, ով խաղում էր սպիտակ խաղաքարերով, վրացի շախմատիստին հաղթել է 24-րդ քայլին:
Այս մրցաշարում Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ՝ ակտիվում գրանցելով 4 միավոր: Վաղը Լեւոնի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովը:
Մյուս պարտիաների արդյունքները եւ մրցաշարային դրությունը կներկայացնենք ավելի ուշ:
9-րդ տուրի մյուս զույգերը. Կարլսեն – Ռաջաբով, Սո – Վաշիե-Լագրավ, Գիրի – Դին Լիժեն, Վոյտաշեկ – Իվանչուկ, Կարուանա – Հոու Իֆան, Շարիչ – Վան Վելի: