18:06 , 20 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի անձնակազմը հաջորդ տարվա գարնանից կհամալրվի միայն պայմանագրային զինծառայողներով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի իր աղբյուրը:
«Վերջին զորակոչիկները Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կլքեն 2016թ. գարնանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչը նշել է, որ նման որոշում կայացվել է դեռ անցյալ տարի և կապ չունի Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ: