17:36 , 20 հունվար, 2015
Yerkir.am-ը գրում է․
«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:
Գասպարյանը զարմանում է, թե ինչո՞ւ ռուսները չեն համաձայնում սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի դատ ու դատաստանը թողնել Հայաստանին:
«Այնպիսի մի ցավ է, որ ուղղակի չես կարողանում հասկանալ` ի՞նչ է կատարվում: Այնքան խառը բաներ կան, որ մարդ ուղղակի չի հասկանում դեպքերի ընթացքն ու տրամաբանությունը: Շատ եմ ցավում եղածի համար: Լակոտի եղածն ի՞նչ է, որ երկու երկրների հարաբերությունները փչացնի»,- ասում է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ