Ներիր, փոքրիկ, ներիր, որ չկարողացանք պահպանել քեզ


16:23 , 20 հունվար, 2015

ՄԻ՜ ԿՐԱԿԵՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ։
Մի լույս էիր, բալես, մեր բոլորի հույսն էիր, սպասում էինք չար հեքիաթի բարի ավարտին, հուսով էինք, որ դու մնում ես որպես շարունակություն, որ դու մնում ես որպես պատասխանատվություն, որպես դատ ու դատավոր...
Հիմա մեր բեռն ավելի ծանրացավ...
Հիմա դատն ու դատավորը մնացինք մենք...
Հիմա ցավն ավելի դաժան է...
Հիմա քեզ ենք տեսնելու ամեն երեխայի մեջ...

Ներիր, փոքրիկ, ներիր, որ չկարողացանք պահպանել քեզ...