15:12 , 20 հունվար, 2015Panorama.am-ը գրում է․
Հիմա գյումրեցիներն ավելի շատ սպասում են ռուսական կողմի արձագանքին: Նրանք պահանջատեր են: Նրանք պահանջում են մեկ բան, որ Պերմյակովը դատապարտվի մեր օրենքներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Հանդիպմանը ներկա «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ կասկածի տակ է դնում այն վարկածը, թե Պերմյակովն է կատարել հանցագործությունը:
«Ես նախանձում եմ այն մարդկանց, որոնք վստահորեն պնդում են, թե հենց Պերմյակովն է կատարել հանցագործությունը, այլ ոչ թե զուտ նրա շորերն ու այցեքարտն է եղել»,-նշեց Ալավերդյանն՝ ավելացնելով, թե ինչո՞ւ չկա մեղադրանքի մեջ սահմանն անցնելու փորձը:
«Մի շարք հարցականներ եմ տեսնում այս գործում: Միակ աղբյուրը, որ տալիս է մեզ տեղեկատվություն, դա ռուսական կողմն է, որին չեմ վստահում»,-ավելացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ