15:00 , 20 հունվար, 2015
Armlur.am-ը գրում է․
Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր վաղ առավոտից միաժամանակ երկու բողոքի ակցիա է իրականացվում Նախագահական նստավայրի առջև: Այնտեղ են հավաքվել 1 տարվա աշխատավարձ չստացած Նաիրիտի աշխատակիցներն ու «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56 մլն դրամի գողությանն աջակցելու համար 5.6 տարվա ազատազրկման դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի հարազատները: Լրագրողների հետ առանձնազրույցում Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտ Առուշանյանը, հայտնեց, որ իրենց ողջ գերդասատանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարում: Հացադուլի պատճառը, բողոքավորի փոխանցմամբ, այն է, որ իր որդին դատավորի վարկածի հիման վրա հայտնվել է անազատության մեջ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ