Ճիվաղը կդատվի հայրենի դատարանում


14:46 , 20 հունվար, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին:

Հանդիպման ժամանակ հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն: 
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:

Հատկանշական է, որ ռուսական կողմն, ըստ էության, ակնարկում է, որ հայ իրավապահները գործի բացահայտման հիմնական դերակատարներն են լինելու: 
Կարելի է արձանագրել, որ հասարակական լայն հնչեղություն ստացած բողոքի ալիքն ունեցավ իր ազդեցությունը, և ռուսները տեղի տվեցին: